• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ժոզե Մոուրինյո. «Աշխարհը կանգ է առել` սպասելով այս խաղին»

Ժոզե ՄոուրինյոՄադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտնել է, որ այսօր «աշխարհը կանգ է առնելու» «Մանչեսթեր Յունայթեդ»-«Ռեալ Մադրիդ» խաղին հետևելու համար:

Երեքշաբթի երեկոյան «Յունայթեդն» ու «Ռեալը» կվիճարկեն Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակչի ուղեգիրը: Այս գրանդ ակումբներից մեկը ստիպված է լինելու լքել առաջնությունը: Մոուրինյոն վստահ է, որ բառացիորեն ամբողջ աշխարհը հետևելու է «Օլդ Թրաֆորդում» կայանալիք խաղին: Մինչդեռ Ժոզեն չի գուշակում խաղի ելքը:

-Ով գիտի, թե ինչն է որոշիչ լինելու: Սա միլիոնավոր դոլարների հարց է: Աշխարհը կանգ կառնի հանուն այդ խաղի:

«Յունայթեդը» ֆանտաստիկ անդյուքներ է գրանցում, լավագույնն այս մրցաշրջանում: Սակայն և մենք էլ գտնվում ենք լավ մարզավիճակում 2013 թվականին: Մենք ընդամենը մեկ խաղ ենք պարտվել:

Նրանք արդեն մի քանի ամիս է՝ չգիտեն, թե պարտությունն ինչ է: Նրանք Անգլիայի գավաթի քառորդ եզրափակչում են և արդեն մարտին փաստացիորեն կդառնան Պրեմիեր Լիգայի չեմպիոնը:

Թվում է՝ սա ոչ թե խաղ է, այլ եզրափակիչ,- հայտնել է Մոուրինյոն: BBC