• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ժոզե Մոուրինյո. «Գիտեմ, որ Անգլիայում ինձ սիրում են»

Ժոզե ՄոուրինյոՄադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտնել է, որ կարող է հեռանալ ակումբից հանուն այն վայրի, «որտեղ իրեն սիրում են»:

Ինչպես հայտնի է, Մոուրինյոն խոստացել է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո վերադառնալ Անգլիա: Ժոզեն ֆավորիտ է «Չելսիի» հաջորդ մարզչի պաշտոնում, որտեղ մի քանի տարի հաջող աշխատել է:

«Բորուսիայի» հետ պատասխան խաղից հետո Մուորինյոն միայն կրակի վրա յուղ է լցրել՝ պատասխանելով այն հարցին՝ արդյոք մնալու է «Ռեալում», թե ոչ:

-Հնարավոր է և ոչ: Ցանկանում եմ լինել այնտեղ, որտեղ մարդիկ սիրում են ինձ,- հայտնել է Ժոզեն:

Այնուհետև 50-ամյա պորտուգալացին մեկնաբանել է իր դիրքորոշումը՝ հայտնելով, որ տեղյակ է «Չելսիի» երկրպագուների զգացմունքների մասին:

-Գիտեմ, որ Անգլիայում ինձ սիրում են: Ինձ սիրում են երկրպագուները, մամուլը, նրանք անկեղծ ինձ հասկանում են, քննադատում և գովաբանում, երբ ես դրան արժանի եմ լինում:

Գիտեմ, որ ինձ սիրում են մի քանի ակումբների երկրպագուներ, մասնավորապես մեկի:

Դժվար կլինի որոշում կայացնելը, որովհետև ինձ դուր է գալիս իմ ներկայիս ակումբը, նրա նախագահը: Մենք ֆանտաստիկ թիմ ենք ստեղծել, որը պատրաստ է մեծ ձեռքբերումների: Այդ իսկ պատճառով ինձ համար դժվար է լինելու: Ինձ պետք են անկեղծություն և արդարություն: Մրցաշրջանի ավարտից հետո կկարողանամ կարծիքս հայտնել,- ավելացրել է մասնագետը:

Հետաքրքիր փաստեր