• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ժոզե Մոուրինյո. «Մենք պայքարելու են չեմպիոնության համար»

Ժոզե Մոուրինյո«Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտնել է, որ իր թիմը Պրեմիեր Լիգայի չեմպիոնական պայքարի գլխավոր մասնակիցներից է:

Նախորդ մրցաշրջանում, երբ անգամ «կապույտները» մրցաշարային աղյուսակում բարձր հորիզոնական զբաղեցրին, Մոուրինյոն չէր հոգնում կրկնել, որ իր թիմը դեռևս պատրաստ չէ տիտղոս նվաճել: Սակայն այդ շրջանն անցյալում է մնացել:

-Նախորդ մրցաշրջանում մենք չէինք զգում, որ տիտղոսի հավակնորդ ենք, չնայած որ շատ մոտ էինք դրան: Այս մրցաշրջանից առաջ մենք կարևոր ձեռքբերումներ ունեցանք, և մենք հավատում և զգում ենք, որ նոր ֆուտբոլիստները մեզ նոր մակարդակի կբարձրացնեն:

Այո, մենք պայքարելու ենք տիտղոսի համար: Եթե դուք ինձ հարցնենք, թե մենք կհաղթենք Պրեմիեր Լիգան, ես չեմ կարող պատասխանել: Չեմ կարող, քանի որ հարգում եմ այս առաջնությունը, որը միակն է, որտեղ տիտղոսի համար պայքարում են երկուսից ավել ակումբ,- «Չելսիի» պաշտոնական կայքին հայտնել է Մոուրինյոն:

Հետաքրքիր փաստեր