• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ժոզե Մոուրինյո. «Պարտվեց լավագույն ակումբը»

Ժոզե ՄոուրինյոՄադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեկնաբանել է իր թիմի հաղթանակը «Մանչեսթեր Յունայթեդի» նկատմամբ և նշել, որ մրցակիցը ավելի ուժեղ էր:

Խաղի մրցավար Ջյունեյտ Չակիրը երկրորդ խաղակեսի սկզբում դաշտից հեռացրեց Լուիշ Նանիին, ինչն էլ ազդեց խաղի ելքի վրա: Միայն կարմիր քարտից հետո «Ռեալը» կարողացավ հավասարեցնել հաշիվը և խփել հաղթական գնդակը: Սակայն Մոուրինյոն խոստովանում է, որ «Յունայթեդը» ավելի ուժեղ էր:

-Մրցավարի որոշման պատճառով պարտվեց լավագույն ակումբը: Մենք արժանի չէինք հաղթանակի, սակայն ֆուտբոլն այդպիսին է:

Չեմ խոսի Չակիրի որոշման մասին, քանի որ վստահ չեմ, բայց կարող եմ ասել, որ պարտվեց լավագույն ակումբը,- ITV-ին տված հարցազրույցում ասել է պորտուգալացի մասնագետը: