• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ժոզե Մոուրինյո. «Պետք է զգուշանալ «Յունայթեդից»

Ժոզե Մոուրինյո«Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կործում է, որ դեռ վաղ է «Մանչեսթեր Յունայթեդին» Պրեմիեր Լիգայի չեմպիոնական պայքարից դուրս թողնելու համար:

«Սթեմֆորդ Բրիջում» կայանալիք վաղվա խաղից առաջ «Յունայթեդն» առաջատար «Արսենալից» հետ է 11 միավորով: Ֆուտբոլային շատ փորձագետներ արդեն այժմ Դևիդ Մոյեսին դուրս են թողել լավագույն քառյակից: Սակայն պորտուգալացի մարզչի համար «Յունայթեդը» ոչ թե 7-րդ հորիզոնականում գտնվող մի թիմ է, այլ՝ Պրեմիեր Լիգայի գործող չեմպիոնը:

-Այս պահին առաջնության երկու ուժեղագույն թիմերն են «Արսենալը» և «Մանչեսթեր Սիթին»: Լավ կազմ ունի նաև «Լիվերպուլը»: Իսկ «Յունայթեդը» մնում է «Յունայթեդ»:  11  միավորի տարբերությունը մեծ է, սակայն նրանք պայքարելու են մինչև վերջին պահը: Մենք վաղը խաղալու ենք երկրի չեմպիոնների դեմ,- Մոուրինյոյի խոսքերն է մեջբերում The Independent-ը: