• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ժոզե Մոուրինյո. «Ռամիրեսի հեռացման մեջ մեղավոր էր մրցավարը»

Ժոզե Մոուրինյո«Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կարծում է, որ «Աստոն Վիլլայի» դեմ խաղում Ռամիրեսի հեռացման մեջ մեղավոր էր մրցավար Քրիս Ֆոյը:

Խաղի վերջին րոպեին, որում «կապույտները» պարտվեցին նվազագույն հաշվով, Ռամիրեսը ցատկեց մրցակցի կիսապաշտպան Կարիմ Էլ-Ահմադիի ոտքին: Բրազիլիացին նույն պահին հեռացվեց դաշտից, ում հետևեց նաև Մոուրինյոն, ով համաձայն չէր մրցավարի որոշման հետ:

Չնայած, որ խաղից մի քանի օր է անցել, Ժոզեն այդպես էլ չի մոռանում այդ դեպքը: Պորտուգալացու կարծիքով, Ֆոյը կորցրել էր խաղի վերահսկողությունը և Ռամիրեսին հրահրեց գնալ նման քայլի:

-Ես զայրացած էի այն բանից, ինչ եղավ, սակայն դուք գիտեք, որ ֆուտբոլում դժվար է կառավարել էմոցիաները: Դաշտում կան մարդիկ, ովքեր պատասխանատու են, որ ֆուտբոլիստները վերահսկեն իրենց էմոցիաները, սակայն երբեմն նույն այդ մարդիկ դրդում են, որ ֆուտբոլիստները կորցնեն վերահսկողությունը:

Արդո՞ք դա կարմիր քարտի խախտում էր: Այո՛, դա կարմիր քարտ էր: Սակայն մրցավարը կորցրել էր խաղի վերահսկողությունը, ինչն էլ բերեց այդ խախտմանը,- Մոուրինյոյի խոսքերն է մեջբերում Daily Mirror-ը:

Ավելացնենք, որ Մոուրինյոն որակազրկվել է մեկ խաղով և բաց կթողնի «Արսենալի» դեմ առաջիկա խաղը:

Հետաքրքիր փաստեր