• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ջոզի Ալտիդորը տեղափոխվում է «Սանդերլենդ»

Ժոզե Ալտինդոր«Սանդերլենդը» համաձայնության է եկել «ԱԶ Ալկմարի» հարձակվող Ջոզի Ալտիդորի տրանսֆերի հարցում:

Երկու ակումբներն արդեն համաձայնեցրել են ամերիկացու տրանսֆերային արժեքը, ով երկուշաբթի օրը բուժզննում կանցնի անգլիական ակումբում: Սա կլինի Ալտիդորի երկրորդ փորձը Պրեմիեր Լիգայում: Մինչ այս նա հանդես է եկել «Հալլ Սիթիում», որի կազմում մասնակցած 28 խաղում դարձել է ընդամենը 1 գոլի հեղինակ:

Սակայն այդ պահից ամերիկացու արդյունավետությունը բարձրացել է: Անցած մրցաշրջանում Ալտինդորը 40 խաղում դարձավ 31 գոլի հեղինակ, որը թույլ տվեց նոր ռեկորդ սահմանել Եվրոպայում հանդես եկով ամերիկացի ֆուտբոլիստի համար: Մինչ այս ոչ մի ամերիկացու չէր հաջողվել մեկ մրցաշրջանում այդքան գոլ խփել:

«ԱԶ Ալկմարի» կազմում անցկացրած վերջին խաղում Ալտինդորը գոլի հեղինակ դարձավ, ինչն օգնեց իր թիմին նվաճել վերջին 32 տարվա ընթացքում իր առաջին տիտղոսը՝ Հոլանդիայի գավաթը: