• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ժորժե Մենդեշ. «Ռոնալդուն չի վերադառնա «Յունայթեդ»

Կրիշտիանու ՌոնալդուՖուտբոլային գործակալ Ժորժե Մենդեշը վերջ է դրել Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Կրիշտիանու Ռոնալդուի՝ «Մանչեսթեր Յունայթեդ» վերադառնալու մասին խոսակցություններին:

Արդեն երկրորդ տարին է, ինչ լուրեր են պտտվում, որ պորտուգալացին իրեն երջանիկ չի զգում Մադրիդում և լրջորեն մտածում է «Յունայթեդ» վերադառնալու մասին, որը նրան 2009թ-ին 80 մլն ֆունտով վաճառեց «Ռեալին»:

-«Յունայթեդը» թանկ է Կրիշտիանուի համար, քանի որ նա այնտեղ խաղացել է վեց տարի: Սակայն այժմ նա մտածում է միայն «Ռեալի» մասին: Նա միշտ կլինի այստեղ: Մարդիկ գիտեն, որ «Ռեալից» Կրիշտիանու Ռոնալդուի հեռանալն անհնար է:

Ռոնալդուն բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստն է: Նա շարունակում է աճել և չնայած «Մանչեսթեր Յունայթեդի» նկատմամաբ ունեցած իր զգացմունքներին՝ ցանկանում է մնալ «Ռեալում»: Նա այստեղ երջանիկ է և լավ հարաբերություններ ունի նախագահի հետ: Նա իր կարիերան կավարտի «Ռեալում»: Նրա նման ֆուտբոլիստ չի ծնվի մոտ 500 տարի,- ասել է Մենդեշը: Mundo Deportivo