• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ի՞նչ կտա Մեծ Սեմը «սև կատուներին»

Սեմ Էլլարդայս«Սանդերլենդը» Դիկ Ադվոկատի հեռանալուց հետո բավականին շուտ կողմնորոշվեց նոր գլխավոր մարզչի հարցում: Սեմ Էլլարդայսը ստանձնեց «Սանդերլենդի» ղեկը: «Մեծ Սեմի» վերջին ակումբը «Վեստ Հեմն» էր, որից նա հեռացել էր նախորդ մրցաշրջանի վերջում: Մինչ այդ նա աշխատել է «Բոլթոնում», «Նյուքասլում» և «Բլեքբերնում» :

«ԲՈԼԹՈՆ»

Sam

Սեմ Էլերդայսը «Բոլթոնում» աշխատել է 1999-2007 թվականներին: 2003-2007 թվականներին «Բոլթոնը» բավականին բարձր տեղեր է զբաղեցրել Պրեմիեր Լիգայում: Համապատասխանաբար` 8-րդ, 6-րդ, 8-րդ, 7-րդ հորիզոնականներ է զբաղեցրել թիմն այդ ընթացքում: Էլլարդայսի ղեկավարության օրոք, «Բոլթոնում» հանդես են եկել այնպիսի ֆուտբոլային աստղեր` ինչպիսիք են Յուրի Ջորկաեֆը և Աուգուստին Օկոչան: 2004 թվականին «Բոլթոնը» հասավ մինչև Անգլիական ֆուտբոլային լիգայի գավաթի եզրափակիչ, որտեղ պարտվեց «Միդլսբրոյին» 1:2 հաշվով:

«ՆՅՈՒՔԱՍԼ»

Sam1

2007 թվականի մայիսի 15-ին Սեմ Էլլարդայսը նշանակվեց «Նյուքասլի» գլխավոր մարզիչ: Բավականին ակտիվ լինելով այդ տրանսֆերային պատուհանի ընթացքում՝ «Նյուքասլը» լավ մեկնարկեց 2007-2008 մրցաշրջանը: Առաջին 5 խաղերում «Նյուքասլն» անպարտելի էր, բայց նոր տարվա շեմին թիմը սկսեց վատ արդյունքներ գրանցել: 2008 թվականի հունվարի 8-ին երկկողմանի համաձայնությամբ Էլլարդայսը և «Նյուքասլը» բաժանվեցին:

«ԲԼԵՔԲԵՐՆ»

Sam2

Գրեթե մեկ տարվա դադարից հետո Սեմ Էլլարդայսը վերադարձավ մարզչական աշխատանքին և 2008 թվականի դեկտեմբերի 17-ին ներկայացվեց որպես «Բլեքբերնի» գլխավոր մարզիչ: Առաջին խաղում Սեմի թիմը հաղթեց «Սթոկ Սիթիին»` 3:2 հաշվով: Այդ խաղով սկսվեց «Բլեքբերնի» 9 խաղից բաղկացած անպարտելիության շարքը: Այն ավարտվեց «Ասթոն Վիլլայի» դեմ խաղում: 2008-2009 մրցաշրջանում «Բլեքբերնը» զբաղեցրեց 15-րդ հորիզոնականը: 2009-2010 մրցաշրջանը շատ ավելի լավ դասավորվեց Սեմ Էլերդայսի թիմի համար: «Բլեքբերնն» այդ մրցաշրջանում հասավ մինչև Անգլիական ֆուտբոլային լիգայի գավաթի կիսաեզրափակիչ: Բացի այդ, 2 անգամ հաղթեց իր ոխերիմ թշնամի ակումբին` «Բերնլիին»: Թիմը հիանալի էր հանդես գալիս տնային` «Իվուդ Պարկ» մարզադաշտում: Իսկ ամենատպավորիչը այն էր, որ «Բլեքբերնն» այդտեղ չպարտվեց և ոչ մի խաղում, այսպես ասած «Թոփ 4-ի» դեմ: Գոլազուրկ ոչ- ոքիներ «Լիվերպուլի» և «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ: «Չելսիի» հետ խաղն ավարտվեց 1:1, իսկ «Արսենալին» հաղթեցին 2:1 հաշվով:

«ՎԵՍՏ ՀԵՄ»

Sam3

2011 հունիսի 1-ին Սեմ Էլլարդայսը նշանակվեց «Վեստ Հեմի» գլխավոր մարզիչ: Թիմն այդ մրցաշրջանում պետք է հանդես գար Չեմպիոնշիպում: Սեմը խոստացավ, որ «Վեստ Հեմին» կվերադարձնի Պրեմիեր Լիգա և կփորձի խաղը դարձնել ավելի գեղեցիկ և դիտարժան: Այդպես էլ եղավ: Չեմպիոնշիպի 2011-2012 մրցաշրջանում «Վեստ Հեմը» փլեյ-օֆում հաղթեց «Բլեքպուլին» և վերադարձավ անգլիական ֆուտբոլային էլիտա: 2012-2013 մրցաշրջանում թիմը զբաղեցրեց 10-րդ հորիզոնականը: Բայց Պրեմիեր Լիգա վերադառնալուց հետո Էլլարդայսի թիմը սկսեց խաղալ բրիտանական ոճի ֆուտբոլ` երկար փոխանցումներով: «Վեստ Հեմում» ևս Սեմը հարուստ տրանսֆերային քաղաքականություն վարեց: Իսկ ամենահաջողված մրցաշրջանը եղավ 2014-2015-ին: Երբ Էլերդայսը հայտարարեց «Վեստ Հեմից» հեռանալու մասին, շատ փորձագետներ կարծում էին, որ եկել է ժամանակը որպեսզի «Մեծ Սեմը» մարզի թոփ ակումբ: Բայց գրեթե կես տարվա դադարից հետո նա ստանձնում է Սանդերլենդի ղեկը: Իսկ «Սանդերլենդը» հիմա սարսափելի վատ վիճակում է գտնվում: Այս մրցաշրջանում անցկացրած 8 հանդիպումներից ոչ մեկում «սև կատուները» հաղթանակ չեն տարել:

Հաշվի առնելով Մեծ Սեմի կարիերան՝ կարելի է ենթադրել, որ այս ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Սանդերլենդին» լուրջ համալրումներ են սպասվում: Ամեն դեպքում Էլլարդայսը իր մեծ փորձով ի վիճակի կլինի շտկել իրավիճակը «Սանդերլենդում»:

Միրո Ալեքսանյան

Հետաքրքիր փաստեր