• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ինչու՞ չկայացած Դե Խեայի տրանսֆերը

De-GeaՄադրիդի «Ռեալի» մամլո ծառայությունը հայտարարություն է տարածել, որտեղ ներկայացնում է այն պատճառները, որոնք թույլ չտվեցին, որպեսզի կայանա «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ Դե Խեայի տրանսֆերը։

Հայտարարության առանցքային կետերը․

1. «Մանչսթեր Յունայթեդը» բանակցությունները սկսեց միայն երեկ երեկոյան։

2.Մադրիդի ժամանակով 13։39-ին «Ռեալը» պայմանագրերն ուղարկել է «Յունայթեդին»։

3. «Յունայթեդը» պայմանագրերի մասին իր մեկնաբանությունն ուղարկել է 8 ժամ անց՝ 21։43-ին։ Այնտեղ որոշ փոփոխություններ էր կատարվել և «Ռեալն» անմիջապես ընդունել է դրանք։

4. Փաստաթղթերը ստորագրել են Դե Խեան և Նավասը։ Այն Մադրիդի ժամանակով 23։32-ին ուղարկվել է «Յունայթեդի» գրասենյակ։ Պահանջվում էր «Յունայթեդի» ստորագրությունը։

5. «Յունայթեդը» Նավասի գործակալի հետ վերջնական համաձայնության է եկել 23։53-ին։ Այդ ժամանակ փաստաթղթերն ուղարկել են, որպեսզի ֆուտբոլիստը ստորագրի։

6. «Յունայթեդը» Դե Խեայի տրանսֆերը ՖԻՖԱ֊ի TMS համակարգում գրանցել է մոտ 00։00-ին և փաստաթղթերն ուղարկել «Ռեալին»։ «Ռեալն» այն ստացել է 00։02-ին, փորձել է TMS համակարգի մուտքի թույլտվություն ստանալ, սակայն այն արդեն արգելափակված է եղել։

7. 00։26-ին «Ռեալին» հաջողվեց լրցացնել փաստաթղթերը TMS-ում և բոլոր պայմանագրերն ուղարկել իսպանական լիգա՝ արդեն իմանալով, որ ժամանակը լրացել է։

8. «Ռեալն» ամեն ինչ արել է ժամանակին, որպեսզի այդ տրանսֆերը կայանա։

Նկարը՝ Օմար Մոմանիի

Հետաքրքիր փաստեր