• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Ինտերը» կփորձի գնել Խավիեր Էրնանդեսին

Խավիեր ԷրնանդեսՄիլանի «Ինտերը» մտադիր է ամռանը ձեռք բերել «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Խավիեր Էրնանդեսին:

Հիշեցնենք, որ օրեր առաջ իտալական ակումբը պաշտոնապես հայտնեց «Յունայթեդի» ավագ Նեմանյա Վիդիչի հետ համաձայնության գալու մասին: Սերբ պաշտպանն ամռանը կմիանա «Ինտերին» ազատ ֆուտբոլիստի կարգավիճակով:

Ինչպես հաղորդում է Daily Mirror-ը, «Ինտերը» ցանկանում է իր կազմում տեսնել նաև 25-ամյա Չիչարիտոյին: «Ինտերն» արդեն կապնվել է Խավիերի հոր հետ, ով նաև ֆուտբոլիստի գործակալն է:

Հաղորդվում է, որ «Ինտերը» պատրաստ է Էրնանդեսի համար 12 մլն ֆունտ վճարել: Գործարքը կարելի է հավանական համարել, քանի որ «Յունայթեդն» իր ֆուտբոլիստին գնահատում է 15 մլն ֆունտ:

Տրանսֆերի իրականացման վրա իր ազդեցությունը կունենա նաև Չիչարիտոյի ցանկությունը, ում մշտական խաղային պրակտիկա է անհրաժեշտ, ինչը չի ստանում մանչեսթերյան ակումբում:

Հետաքրքիր փաստեր