• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Իվանովիչը և Մատիչը վնասվածք են ստացել Սերբիայի հավաքականում

Բրանիսլավ Իվանովիչ Նեմանյա ՄատիչԱլբանիայի հավաքականի հետ սկզբունքային խաղում վնասվածք են ստացել «Չելսիի» միանգամից երկու առանցքային ֆուտբոլիստ՝ Բրանիսլավ Իվանովիչը և Նեմանյա Մատիչը։

Երեկ երեկոյան սերբերը Եվրո-2016֊ի որակավորման փուլում առավելության հասան իրենց հարևանների նկատմամբ։ Խաղի վերջին րոպեին հաղթական գնդակը խփեց «Մանչեսթեր Սիթիի» ձախ պաշտպան Ալեքսանդր Կոլարովը։

Նրա հայրենակիցներ Բրանիսլավ Իվանովիչը և Նեմանյա Մատիչը չկարողացան ավարտել հանդիպումը։ Երկու ֆուտբոլիստներն էլ ստիպված լքեցին խաղադաշտը և «կապույտներին» կմիանան տարբեր աստիճանի վնասվածքներով։

Ինչպես հայտնում է Daily Mail֊ը, 31-ամյա Իվանովիչը վնասել է ազդրի հետևի մկանը։ Ինչ վերաբերվում է 27-ամյա Մատիչին, ապա նրա վնասվածքի բնույթը և աստիճանը դեռ պարզ չէ։

Հետաքրքիր փաստեր