• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Լաուդրուպը երկարաձգեց պայմանագիրը «Սուոնսիի» հետ

Միքայել Լաուդրուպ«Սուոնսի Սիթիի» գլխավոր մարզիչ Միքայել Լաուդրուպը մեկ տարով երկարաձգեց պայմանագիրը ակումբի հետ: Նոր պայմանագրով Լաուդրուպը ուելսյան ակումբում կմնա մինչև 2015թ-ը:

«Խետաֆեի» և «Մալյորկայի» նախկին մարզիչը «կարապների» գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնեց այս մրցաշրջանի սկզբին: Դանիացին հաջող փոխարինեց Բրենդան Ռոջերսին:

Անցած ամիս Լաուդրուպի գլխավորությամբ «Սուոնսին» նվաճեց Անգլիայի Լիգայի գավաթը: Ակնհայտ էր, որ «Սուոնսին» նոր պայմանագիր կառաջարկի 48-ամյա Լաուդրուպին:

-Այս մրցաշրջանում մենք ինչ-որ բանի հասանք և ես ուզում եմ, որ դա շարունակվի: Ես գիտեմ, որ իմ ապագայի հետ կապված շատ են խոսում, սակայն միշտ էլ ասել եմ, որ ինձ երջանիկ եմ զգում «Սուոնսիում»:

Ես ուրախ եմ նոր պայմանագրի համար: Հուսով եմ, որ հաջողության կհասնենք նաև Եվրոպա Լիգայում,- ակումբի պաշտոնական կայքին տված հարցազրույցում ասել է Լաուդրուպը: