• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Լաուդրուպը սկսում է բանակցությունները «Սուոնսիի» հետ նոր պայմանագրի շուրջ

Միքայել Լաուդրուպ«Սուոնսիի» գլխավոր մարզիչ Միքայել Լաուդրուպի գործակալի խոսքերով մոտակա ժամանակներս Լաուդրուպը սկսել է բանակցել ակումբի հետ պայմանագիրը երկարաձգելու համար:

Լաուդրուպի գործող պայմանագիրը լրանում է հաջորդ մրցաշրջանի ավարտից հետո, սակայն «Սուոնսին» ցանկանում է արդեն հիմա երկարաձգել աշխատանքային պայմանագիրը գլխավոր մարզչի հետ:

Անձամբ մասնագետը վերջերս հայտնել էր, որ այս պահին կենտրոնացել է միայն ներկայի մասին և դեռ չի պատրաստվում մտածել ապագայի մասին: Սակայն, այժմ Լաուդրուպը կարծես պատրաստ է բանակցել նոր պայմանագրի շուրջ:

-Այո, «Սուոնսին» լուրջ հետաքրքրված է Միքայել Լաուդրուպի հետ պայմանագիրը երկարաձգելով: Մոտակա օրերս մենք հանդիպելու ենք ղեկավարության հետ և քննարկելու ենք հավանականությունը նոր պայմանագիր կնքելու վերաբերյալ,- հայտնել է Լաուդրուպի գործակալ Բայրամ Տուտումլուն:

Ավելացնենք, որ Միքայելը գլխավորում է «Սուոնսին» անցած ամառվանից: Մինչ այսօր ակումբը հասել է Լիգայի գավաթի եզրափակիչ և շարունակում է գտնվել Պրեմիեր Լիգայի բարձր հորիզոնականներում:

Հետաքրքիր փաստեր