• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Լաուդրուպը ՔՊՌ-ում կարող է փոխարինել Ռեդնապին

Հարի ՌեդնապՀայտնի անգլիացի մարզիչ Հարի Ռեդնապը «Քուիսն Պարկ Ռեյնջերսից» հեռացվելու ճանապարհին է: Ինչպես հայտնում է The Times-ը, լոնդոնյան ակումբը ցանկանում է այդ պաշտոնի համար հրավիրել «Սուոնսիի» նախկին մարզիչ Միքայել Լաուդրուպին:

Մրցաշրջանի մեկնարկից առաջ ՔՊՌ-ն իր ունեցած ֆուտբոլիստներով ֆավորիտ էր համարվում, սակայն վերջին չորս խաղերի ընթացքում «ռեյնջերներն» ընդամենը 1 միավոր են հավաքել և այժմ 7 միավորով հետ են երկրորդ հորիզոնականում գտնվող «Բերնլիից»:

Ավելացնենք, որ անցած հանգստյան օրերին անգլիական թերթերը Ռեդնապի հետ կապված ևս մեկ ուշագրավ բացահայտում արեցին: Daily Mirror-ի հաղորդմամբ, «Տոտտենհեմի» և «Պորտսմուտի» նախկին մարզչին կրկին անհանգստացնում են առողջական խնդիրները և նա կարող է հերթական վիրահատության ենթարկվել, որը վտանգում է խաչ քաշել իր կարիերայի վրա:

Հետաքրքիր փաստեր