• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Լաուդրուպին պահելու համար «Սուոնսին» մտադիր է ձեռք բերել Գոմիսին

Բաֆիտիմբի Գոմիս«Սուոնսին» վճռական է պահպանել իր գլխավոր մարզիչ Միքայել Լաուդրուպին, և այդ նպատակով, պատրաստվում է իրականացնել «Լիոնի» հարձակվող Բաֆիտիմբի Գոմիսի տեղափոխությունը:

Ինչպես հայտնում է Daily Mirror-ը, «կարապները» արդեն 8.5 մլն ֆունտի չափով առաջարկ են արել Գոմիսի համար, իսկ «Սուոնսիի» նախագահ Հյու Ջենկինսը մեկնել է Ֆրանսիա, որպեսզի հնարավոր տրանսֆերի վերաբերյալ բանակցություններ վարի «Լիոնի» հետ:

Հայտնի է, որ ավելի վաղ 27-ամյա հարձակվողի ծառայություններով հետաքրքրվում էր նաև «Քարդիֆը», որը նոր է վերադարձել Պրեմիեր Լիգա: Սակայն «կարապները» վճռական են տրամադրված, որը բացատրվում է Լաուդրուպի շուրջ ծանր իրավիճակով:

Հարցը նրանում է, որ հենց Գոմիսն է հանդիսանում դանիացի մասնագետի տրանսֆերային գլխավոր նպատակն այս ամառ, և նրան ձեռք բերելը կհարթի Միքայելի և ակումբի ղեկավարների միջև հակամարտությունը կապված տրանսֆերներին հատկացված բյուջի հետ:

Հետաքրքիր փաստեր