• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Լեմպարդը կարող է բաց թողնել Շոտլանդիայի դեմ հանդիպումը

Ֆրենկ Լեմպարդ«Չելսիի» կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդը շարունակում է վերականգնվել կրունկի հատվածում ստացած վնասվածքից և վտանգում է բաց թողնել Անգլիայի հավաքականի մոտակա հանդիպումը:

Առողջական խնդիրների պատճառով 35-ամյա վետերանը բաց է թողել «կապույտների» ստուգողական հանդիպումները Հեռավոր Արևելքի շրջագայության ժամանակ: Ավելին, Լեմպադը չի մասնակցել ԱՄՆ-ում «Չելսիի» առաջին հանդիպմանը, որը կայացել է այս գիշեր:

Այս ամենը կասկածի տակ են դնում Ֆրենկի մասնակցությունը Շոտլանդիայի հավաքականի դեմ ընկերական խաղում, որը տեղի կունենա օգոստոսի 14-ին: «Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին մնում է միայն հուսալ, որ Լեմպարդը շուտով շարք կվերադառնա:

-Ֆրենկը վերականգնվում է, սակայն, իհարկե, մենք չենք ցանկանում ռիսկի դիմել: Հույս ունեմ, որ նրան կհաջողվի այս մրցաշարում հանդես գալ. հնարավոր է դա լինի երրորդ կամ չորրորդ խաղում,- Մոուրինյոյի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը: