• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Լեմպարդը հայտնել է «Չելսիից» հեռանալու մասին

Ֆրենկ Լեմպարդ«Չելսիում» 13 տարի անցկացնելուց հետո, կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդը հայտնել է լոնդոնյան ակումբից հեռանալու մասին: 35-ամյա Լեմպարդի պայմանագիրը լրանում է հունիսի վերջին, և «կապույտները» որոշել են չերկարաձգել իրենց վետերանի պայմանագիրը, ի տարբերություն Ջոն Թերրիի: Այժմ Ֆրենկն իր համար նոր ակումբ պետք է գտնի:

Անգլիացի կիսապաշտպանը «Չելսիի» կազմում երեք անգամ հաղթել է Պրեմիեր Լիգան, չորս անգամ դարձել է Անգլիայի գավաթակիր և մեկական անգամ հաղթել է Չեմպիոնների Լիգան և Եվրոպա Լիգան: Խփած 211 գոլով Լեմպարդը «Չելսիի» պատմության լավագույն ռմբարկուն է:

Ինչպես հաղորդում է The Guardian-ը, Ֆրենկը բանակցություններ է վարում «Մանչեսթեր Սիթիի» դուստր ակումբ «Նյու-Յորք Սիթիի» հետ: Ամենայն հավանականությամբ, իր կարիերայի մնացած հատվածը նա կանցկացնի ԱՄՆ-ում:

-Երբ 13 տարի առաջ ես եկա այս ակումբ, մտքովս չէր անցնում, որ այսքան շատ խաղի կմասնակցեմ և կհասնեմ նման հաջողության: Այս ակումբը դարձավ իմ կյանքի մի մասը, և ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել այն մարդկանց, ովքեր ինձ տվեցին այդ հնարավորությունը: Առաջին հերթին շնորհակալ եմ Կեն Բեյթսին («Չելսիի» նախկին մարզիչը), ով ինձ պայմանագիր առաջարկեց: Երկրորդը՝ Ռոման Աբրամովիչին, ով փրկեց մեր ակումբը և բարձրացրեց նոր մակարդակի: Երրորդը՝ այն մարզիչներին, ովքեր այս ընթացքում ինձ օգնել են: Ես նրանցից շատ բան եմ սովորել:

Եվ վերջապես, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել երկրպագուներին: Ես նրանց համարում եմ համաշխարհային ֆուտբոլի լավագույն երկրպագուները: Երբեք չեմ մոռանա նրանց աջակցությունը:

Շնորհակալ եմ ամեն ինչի համար, շարունակեք պատմություն կերտել,- ասել է Լեմպարդը:

Հետաքրքիր փաստեր