• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Լեմպարդը ճանաչվել է «Սիթիի» սեպտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ

Ֆրենկ Լեմպարդ«Նյու-Յորք Սիթիի» կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդը, ով այժմ վարձավճարով հանդես է գալիս «Մանչեսթեր Սիթիում», ճանաչվել է «քաղաքայինների» սեպտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ:

Նախորդ ամիս Լեմպարդն իր մասին հիշեցրեց Մանուել Պելեգրինիի թիմում՝ գոլեր խփելով «Չելսիի», «Հալլ Սիթիի» և «Շեֆիլդ Ուենսդեյի» դարպասները:

«Սիթիի» երկրպագուներն արժանիորեն են գնահատել 36-ամյա անգլիացու խաղը, ով ամսվա ֆուտբոլիստի քվեարկությունում առաջին տեղն է զբաղեցրել: Այդ մրցանակի համար Լեմպարդը պայքարում էր Ջեյմս Միլների և Դավիդ Սիլվայի հետ:

Ավելացնենք, որ «Չելսիի» լեգենդար ֆուտբոլիստը լավ հնարավորություն ունի մասնակցելու նաև «Տոտտենհեմի» դեմ խաղին, քանի որ դեռ վնասվածք ունի Սամիր Նասրին, իսկ Յայա Տուրեն ուշ կվերադառնա Կոտ դը Իվուարի ազգային հավաքականից: