• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Լեսթերը» հաստատեց Ինլերի տրասնֆերը

Գյոքհան Ինլեր«Լեսթեր Սիթին» պաշտոնապես հայտնեց «Նապոլիի» հենակետային կիսապաշտպան Գյոքհան Ինլերին գնելու մասին։ «Աղվեսները» շվեյցարիացու հետ 3 տարվա պայմանագիր են ստորագրել։

«Լեսթերի» գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանիերին, ով Պրեմիեր Լիգայի նոր մրցաշրջանը սկսեց երկու հաղթանակով, 31֊ամյա Ինլերին դիտարկում է որպես Էստեբան Կամբիասոյին փոխարինող, ով լքել է «Քինգ Փաուեր Սթեդիումը»։

Ինլերն իր երկրի ազգային հավաքականի կազմում մասնակցել է ավելի քան 80 հանդիպման և «Լեսթերին» կարող է օգնել միջին գծում, որտեղ մինչ այս Ռանիերիի տրամադրության տակ էին միայն Դենի Դրինկուոթերը, Էնդի Քինգը և ևս մեկ նորեկ Նգոլո Կանտեն։

Այս պարագայում, Ինլերը դարձավ այս ամառվա ընթացքում «Լեսթերի» վերցերորդ նորեկն՝ արդեն հիշատակված Կանտեից, Շինջի Օկազակիից, Ռոբրետ Հութից, Քրիստիան Ֆուկսից և Յոհան Բենալուանից հետո։

Հետաքրքիր փաստեր