• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Լեսթերը» նոր պայմանագիր է պատրաստում Մահրեզի համար

Ռիյադ Մահրեզ«Լեսթեր Սիթին» պատրաստվում է նոր՝ ավելի լավ պայմաններով պայմանագիր առաջարկել իր առաջատար Ռիյադ Մահրեզին։

24-ամյա ալժիրցին նախորդ ամառ երկարաձգեց պայմանագիրն «աղվեսների» հետ, որով շաբաթական վաստակում է 35 հզր ֆունտ։ Այդ գումարը կավելանա ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո, եթե կողմերը երկարաձգեն գործող պայմանագիրը։

Ինչպես հայտնում է Daily Mail-ը, «Լեսթերը» նոր գործարքը նախատեսել է ամառվա համար, իսկ մինչ այդ Ռյադը թիմին կօգնին պայքարել Պրեմիեր Լիգայի չեմպիոնության համար։ Շնորհիվ հենց Մահրեզի բարձրակարգ խաղի, իր թիմը նախորդ շաբաթ հյուրընկալվելիս հաղթանակ տարավ «Մանչեսթեր Սիթիի» նկատմամբ։

Նշենք, որ «Լեսթերը» երկարաժամկետ պլաններ ունի նաև առաջնության լավագույն ռմբարկու Ջեյմի Վարդիի հետ։ Չեմպիոնների Լիգայում հայտնվելու դեպքում անգլիացի հարձակվողի աշխատավարձը շաբաթական 40 հզր-ից կհասնի 70 հզր-ի։

Հետաքրքիր փաստեր