• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Լեսթեր Սիթի» 3-2 «Աստոն Վիլլա» (տեսանյութ)

Aston-VillaՊրեմիեր Լիգայի 5-րդ տուրի այսօրվա վերջին խաղում ընթացիկ մրցաշրջանի հայտնություն «Լեսթեր Սիթին» հյուրընկալել էր Բիրմինգհեմից ժամանած «Աստոն Վիլլային»։

Գոլառատ խաղում հերոսական հաղթանակ տարան դաշտի տերերը։ Խաղի ընթացքում պարտվելով 0-2 հաշվով՝ «Լեսթերը» կարողացավ 3 անընդմեջ գնդակ ուղարկել «վիլլացիների» դարպասը։ Հյուրերից գոլերի հեղինակ դարձան Ջեկ Գրիլիշը և Կարլես Հիլը։ Իսկ Կլաուդիո Ռաներիի թիմից աչքի ընկան Ռիչի Դե Լաթը, Ջեյմս Վարդին և Նաթան Դայերը։

Այս կամային հաղթանակից հետո «Լեսթերը»՝ վաստակած 11 միավորով բարձրացավ 2-րդ հորիզոնական։

Գոլեր․ Գրիլիշ՝ 39ր, Հիլ՝ 63ր, Դե Լաթ՝ 72ր, Վարդի՝ 82ր։