• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Լիգայի գավաթ. «Լիվերպուլը» հետխաղյա 11 մետրանոցներով հաղթեց «Միդլսբրոյին» և դուրս եկավ հաջորդ փուլ (տեսանյութ)

LiverpoolԱնգլիական լիգաների գավաթի 3-րդ փուլում «Լիվերպուլը» «Էնֆիլդում» ընդունել էր Չեմպիոնշիփը ներկայացնող «Միդլսբրոյին»:

«Կարմիրները» մեծ դժվարությամբ կարողացան կոտրել կարգով ցածր մրցակցի դիմադրությունը: Հիմնական ժամանակում 1:1 արդյունքից հետո թիմերը ևս 30 րոպե խաղացին, որտեղ կրկին փոխանակվեցին մեկական գոլով և գործը հասավ հետխաղյա 11 մետրանոցներին: Այստեղ էլ ավելի դիպուկ էին դաշտի տերերը, ովքեր այս հարվածաշարում հաղթեցին 14:13 հաշվով:

Գոլեր. Ռոսիտեր՝ 10ր, Ռիչ՝ 62ր, Սուսո՝ 112ր, Բենֆորդ՝ 120ր: