• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Լիվերպուլը» Բրենդան Ռոջերսին կպարգևատրի նոր պայմանագրով

Բրենդան Ռոջերս«Լիվերպուլը» պատրաստվում է իր գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսին ավելի լավ պայմաններով նոր պայմանագիր առաջարկել:

Վերջին ամիսներին Ռոջերսը մեծ հաջողությունների է հասել «Էնֆիլդում» և դա կապված է ոչ միայն «Լիվերպուլի»՝ առաջին տեղում հայտնվելու հետ: Բրենդան Ռոջերսը զգալիորեն կարգավորել է աշխատավարձերի քաղաքականությունը՝ ազատվելով բարձր վարձատրվող, բայց քիչ օգտակար ֆուտբոլիստներից, ինչպես նաև որոշելով Լուիս Սուարեսի ապագայի հետ կապված հարցերը, ով օրեր առաջ երկարաձգեց պայմանագիրը «Լիվերպուլի» հետ:

Ռոջերսի ներկայիս պայմանագիրը կլրանա 18 ամսից: Ինչպես հաղորդում է Daily Mirror-ը, 40-ամյա մարզչի ծառայություններով լրջորեն հետաքրքրված է «Տոտտենհեմը»: Լոնդոնյան ակումբն արդեն Թիմ Շերվուդին հաստատել է գլխավոր մարզչի պաշտոնում, սակայն ամռանը կփորձի ձեռք բերել Ռոջերսին:

Հաղորդվում է, որ «Լիվերպուլն» արդեն բանակցություններ է սկսել Ռոջերսի նոր պայմանագրի համար: Համաձայնության դեպքում հյուսիսիռլանդացին կվաստակի տարեկան 2 մլն ֆունտ:

Հետաքրքիր փաստեր