• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Լիվերպուլը» գնեց Դիվոկ Օրիջիին

Դիվոկ Օրիջի«Լիվերպուլը» հայտնել է «Լիլի» հարձակվող Դիվոկ Օրիջիին գնելու և ֆրանսիական ակումբին վարձավճարով վերադարձնելու մասին:

19-ամյա բելգիացին լավագույն կողմերով հանդես եկավ Բրազիլիայում կայացած աշխարհի առաջնությունում, որտեղ կազմից դուրս թողեց Ռոմելու Լուկակուին, ում տրանսֆերային իրավունքները պատկանում են «Չելսիին»:

Զարմանալի չէր, որ առաջնության ավարտից հետո շատ ակումբներ էին ցանկանում գնել Օրիջիին: «Կարմիրները» Դիվոկի տրանսֆերի համար վճարել են 10 մլն ֆունտ: Մերսիսայդյան ակումբը չի հայտնել պայմանագրի ժամկետի մասին, սակայն հայտնի է, որ Դիվոկը հաջորդ մրցաշրջանում էլ կխաղա «Լիլում», սակայն արդեն վարձավճարով:

-Ես շատ ուրախ եմ «Լիվերպուլի» նման մեծ ակումբ տեղափոխվելու համար: Ես գիտեմ, որ սա մեծ պատմություն ունեցող ակումբ է, որը հիանալի ֆուտբոլիստներ ունի: Ինձ համար «Լիվերպուլն» աշխարհի ուժեղագույն ակումբներից մեկն է, և ես շատ ուրախ եմ այս ակումբի մի մասը դառնալու համար,- «կարմիրների» պաշտոնական կայքին տված հարցազրույցում ասել է Օրիջին:

Հետաքրքիր փաստեր