• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Լիվերպուլը» Լովրենի համար 20 մլն ֆունտ է առաջարկել, սակայն մերժում է ստացել

Դեյան Լովրեն«Լիվերպուլը» խորվաթ պաշտպան Դեյան Լովրենի տրանսֆերը ձեռք բերելու համար պաշտոնական առաջարկ է արել «Սաութհեմպտոնին», սակայն «կարմիրների» 20 մլն ֆունտի առաջարկը մերժվել է:

Այս ամռանը «Սեյնտ Մերիից» արդեն երկու ֆուտբոլիստ տեղափոխվել է «Էնֆիլդ»: Մինչև այս, «Լիվերպուլը» 4 և 25 մլն ֆունտով գնել էր համապատասխանաբար Ռիկի Լամբերտին և Ադամ Լալանային:

Ինչպես հաղորդում է Liverpool Echo-ն, «Լիվերպուլը» մտադիր է գնել նաև Լովրենին, ով վստահ էր, որ իր և ակումբի միջև եղած բանավոր պայմանավորվածությամբ նրանք բաց կթողնեն իրեն, եթե 20 մլն ֆունտի առաջարկ ստանան: Սակայն «Սաութհեմպտոնը» մերժել է «Լիվերպուլի» առաջարկը:

Նախոր մրցաշրջանը Դեյանի համար առաջինն էր Պրեմիեր Լիգայում: Լովրենն արագ հարմարվեց անգլիական ֆուտբոլին, իսկ սեպտեմբերին «Էնֆիլդում» «Լիվերպուլի» դեմ խաղում դարձավ հաղթական գոլի հեղինակ:

Սպասվում է, որ Լովրենին գնելու դեպքում «Լիվերպուլը» բաց կթողնի Դանիել Ագգերին, ով նախորդ մրցաշրջանում մասնակցեց 18 խաղի: 29-ամյա դանիացու տրանսֆերային արժեքը գնահատվում է 12 մլն ֆունտ:

Հետաքրքիր փաստեր