• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Լիվերպուլը» հաստատել է, որ Ալենը կբացակայի մինչև մրցաշրջանի ավարտը

Ջո Ալեն«Լիվերպուլը» պաշտոնապես հաստատել է, որ կիսապաշտպան Ջո Ալենը բաց կթողնի մրցաշրջանի մնացած հատվածը: Հինգշաբթի օրը ֆուտբոլիստը վիրահատվելու է:

Ալենի ուսի վնասվածքն արդեն մի քանի ամիս է՝ անհանգստացնում է խաղացողին: Ընթացիկ մրցաշրջանի վերջին խաղում «Սաութհեմպտոնի» դեմ Ջոն պարզապես ահավոր էր գործում և ստիպված ընդմիջմանը փոխարինվեց:

Վերջապես 23-ամյա կիսապաշտպանը որոշեց չսպասել մրցաշրջանի ավարտին և վիրահատվել արդեն հիմա:

Ապաքինումը կտևի մի քանի ամիս, սակայն Ալենը պետք է դաշտ վերադառնա մինչև «Լիվերպուլի»՝ Ասիա կատարելիք ճամփորդությունը մրցաշրջանի ավարտից հետո:

-Ես պետք է լուծեմ այս խնդիրը: Մի քանի տարի առաջ ինձ վիրահատել էին, և դժբախտաբար այժմ այն կրկնվեց: Իրավիճակն այնքան է վատթարացել, որ միակ տարբերակը վիրահատությունն է,- հայտնել է Ալենը: BBC