• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Լիվերպուլը» հաստատեց Կոլկերի տրանսֆերը

Սթիվեն Կոլկեր«Լիվերպուլը» մինչև մրցաշրջանի ավարտը վարձակալեց ՔՊՌ-ի պաշտպան Սթիվեն Կոլկերին։ Այս մասին հայտնում է մերսիսայդյան ակումբի պաշտոնական կայքը։

«Տոտտենհեմի» ակադեմիայի սանը 24 տարեկան հասակում Պրեմիեր Լիգայում հանդես գալու մեծ փորձ ունի։ Նախկինում նա պաշտպանել է «Սուոնսիի», «Քարդիֆ Սիթիի» և հենց ՔՊՌ-ի գույները։

Կարճաժամկետ տեղափոխությունը «Սաութհեմպտոն» արդյունավետ չստացվեց Կոլկերի համար և անգլիացին ընդունեց «Լիվերպուլի» առաջարկը, որն այժմ պաշտպանությունում կադրային լուրջ խնդիրներ ունի։

«Կարմիրների» պաշտոնական կայքը հայտնում է, որ ակումբին հաջողվել է ժամանակին ներկայացնել անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը, որպեսզի Սթիվենն իրավունք ստանա մասնակցելու չորեքշաբթի երեկոյան «Արսենալի» դեմ խաղին։