• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Լիվերպուլը» հաստատեց Ֆիրմինոյի տրանսֆերը

Ռոբերտո Ֆիրմինո«Լիվերպուլը» պաշտոնապես հայտնել է «Հոֆենհայմի» և Բրազիլիայի ազգային հավաքականի հարձակվողական ոճի կիսապաշտպան Ռոբերտո Ֆիրմինոյին գնելու մասին:

Ընդամենը երեկ հայտնի դարձավ, որ «կարմիրները» համաձայնեցրել են 23-ամյա Ֆիմինոյի 29 մլն ֆունտ արժողությամբ տրանսֆերը: Այսօր մերսիսայդցիներն արդեն հաստատել են գործարքը, սակայն այն ավարտին կհասնի, երբ Ռոբերտոն ավարտի ելույթները Ամերիկայի գավաթում:

«Լիվերպուլի» պաշտոնական կայքը հայտնում է, որ Ֆիրմինոյի հետ երկարաժամկետ պայմանագիր է ստորագրվել: Սպասվում է, որ Ֆիրմինոն Բրենդան Ռոջերսի թիմում կփոխարինի Ռահիմ Ստերլինգին, ով մոտ է «Մանչեսթեր Սիթի» տեղափոխվելուն:

Նշենք, որ Ֆիրմինոն «Հոֆենհայմում» հանդես էր գալիս 4,5 տարի՝ այդ ընթացքում մասնակցելով 151 խաղի և դառնալով 47 գոլի հեղինակ: Ռոբերտոն իր երկրի ազգային հավաքականի կազմում դարձել է չորս գոլի հեղինակ: