• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Լիվերպուլը» հրաժարվել է Բոնիին գնելու մտքից

Վիլֆրիդ ԲոնիԻնչպես հայտնի է դառնում Goal պարբերականից, «Լիվերպուլը» վերջնականապես հրաժարվել է «Սուոնսի Սիթիի» հարձակվող Վիլֆրիդ Բոնիին գնելու մտքից և կենտրոնցել է «Սաութհեմպտոնի» հարձակվող Ռիկի Լամբերտի վրա:

Պրեմիեր Լիգայում իր առաջին մրցաշրջանի ընթացքում 16 գոլ խփելով՝ Բոնին հայտնվեց մի շարք գրանդ ակումբների ուշադրության կենտրոնում: Որոշ լուրերի համաձայն, իվուրացի ֆուտբոլիստի միջոցով իր թիմի հարձակման գիծը ցանկանում էր ուժեղացնել «կարմիրների» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը:

Սակայն այն բանից հետո, երբ «Սուոնսին» իր հարձակվողի համար 20 մլն ֆունտ պահանջեց, «Լիվերպուլն» իր ուշադրությունն ուղղեց 31-ամյա Լամբերտին: Հաղորդվում է, որ առաջիկա օրերի ընթացքում Ռիկին բուժզննում կանցնի «Էնֆիլդում»: