• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Լիվերպուլ»-ը Մոսկվա է մեկնել պահեստային կազմով

Սթիվեն Ջերարդ և Լուիս ՍուարեսԻնչպես և սպասվում էր, «Լիվերպուլ»-ը Եվրոպա Լիգայի հերթական հանդիպման համար Մոսկվա է մեկնել պահեստային կազմով: Առաջատարները հնարավորություն կստանան հանգստանալու:

Ինչպես հաղորդում է մերսիսայդցիների պաշտոնական կայքը, «Անժի»-ի դեմ խաղի համար Մոսկվա մեկնածների թվում չեն Սթիվեն Ջերարդը, Լուիս Սուարեսը, Մարտին Շկրտելը, Դանիել Ագգերը, Խոսե Էնրիկեն, Գլեն Ջոնսոնը, Ջո Ալենը և Ռահիմ Ստերլինգը:

Փոխարենը հանդես գալու լավ հնարավորություն կստանան «Լիվերպուլ»-ի ակադեմիայի սաներ Ջեկ Ռոբինսոնը, Ադամ Մորգանը, Կոնոր Կոադին և Սթիվեն Սաման: Բրենդան Ռոջերսը իր հետ է վերցրել նաև Սեբաստիան Կոատեսին, Ջեյմի Կարագերին, Ջորդան Հենդերսոնին և Սթյուարդ Դաունինգին: Սպասվում է, որ «Լիվերպուլ»-ի դարպասը կպաշտպանի Բրեդ Ջոնսը:

Ավելացնենք, որ երկու շաբաթ առաջ «Լիվերպուլ»-ը սեփական հարկի տակ նվազագույն հաշվով առավելության էր հասել «Անժի»-ի նկատմամբ:

Հետաքրքիր փաստեր