• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Լիվերպուլը» մոտ է Բենտեկեի հարցում համաձայնության գալուն

Կրիստիան Բենտեկե«Լիվերպուլը» մոտ է իր հերթական տրանսֆերի իրականացմանը: «Կարմիրները» համաձայնվել են 32,5 մլն ֆունտ վճարել «Աստոն Վիլլայի» հարձակվող Կրիստիան Բենտեկեի համար:

Բելգիայի հավաքականի 24-ամյա ֆուտբոլիստն ի սկզբանե համարվում էր այս ամառվա ընթացքում «կարմիրների» առաջնային տրանսֆերային նպատակը, սակայն մինչ այժմ մերսիսայդյան ակումբը չէր կորցրել Կրիստիանի տրանսֆերի արժեքն իջեցնելու իր հույսերը:

«Աստոն Վիլլան» իր հերթին պահանջում է այն գումարը, որն ամրագրված է պայմանագրով: Վերջիվերջո «Լիվերպուլում» հասկացել են, որ Բենտեկեին հնարավոր կլին ստանալ միայն 32,5 մլն ֆունտի դիմաց:

The Telegraph-ի հաղորդմամբ, «Լիվերպուլն» այս որոշումն ընդունել է վերջին 24 ժամվա ընթացքում և այժմ ակտիվացրել է բանակցությունները: Լուրերի համաձայն, բելգիացի հարձակվողը տվել է «Էնֆիլդ» տեղափոխվելու իր համաձայնությունը, ուստի հավանական է, որ գործարքը առաջիկա ժամանակահատվածում կկայանա:

Ինչպես գիտենք, ընդամենը մեկ օր առաջ «Լիվերպուլը» Ռահիմ Ստերլինգին «Մանչեսթեր Սիթիին» վաճառելուց ստացավ 49 մլն ֆունտ:

Հետաքրքիր փաստեր