• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Լիվերպուլը» մտածում է Բերաինոյին գնելու մասին

Սաիդո Բերաինո«Լիվերպուլը» մտածում է «Վեստ Բրոմվիչի» հարձակվող Սաիդո Բերաինոյի տրանսֆերային իրավունքները ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ գնելու մասին:

«Կրիստալ Փելեսի» դեմ երեկվա խաղում Բերաինոն խփեց Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանում իր յոթերորդ գոլը: Երիտասարդ հարձակվողի ծառայությունով հետաքրքրվող ակումբները գնալով ավելանում են:

Տրամաբանական կլինի, եթե Բերաինոն ամռանը տեղափոխվի գրանդ ակումբներից որևէ մեկը, սակայն, ինչպես հաղորդում է Daily Mail-ը, «Լիվերպուլը» հնարավոր է Սաիդոյին գնի արդեն հունվարին:

Այս պահին «կարմիրները» լուրջ խնդիրներ ունեն հարձակման գծում: Դանիել Սթարիջը դեռևս չի ապաքինվել վնասվածքից, Մարիո Բալոտելլին ոչ մի կերպ չի կարողանում իրեն դրսևորել, իսկ Ռիկի Լամբերտը գրեթե բոլոր խաղերը սկսում է պահեստայինների նստարանին:

Սակայն Բերաինոյին գնելու համար «Լիվերպուլը» ստիպված կլինի լուրջ գումարներ ծախսել: «Վեստ Բրոմվիչը» պատրաստ է բանակցություններ սկսել իր տաղանդավոր ֆուտբոլիստի համար միայն 25 մլն ֆունտի առաջրկի դեպքում: Սաիդոյի համար «կարմիրների» հետ կարող է պայքարի մեջ մտնել «Տոտտենհեմը»:

Հետաքրքիր փաստեր