• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Լիվերպուլը» նոր համալրում ունեցավ

Ջո Գոմես«Լիվերպուլն» ավարտին է հասցրել «Չարլթոնի» և Անգլիայի պատանեկան հավաքականի պաշտպան Ջո Գոմեսի տրանսֆերը:

18-ամյա պաշտպանը նախորդ մրցաշրջանում «Չարլթոնի» կազմում մասնակցել է 24 հանդիպման: Գոմեսի տպավորիչ խաղը «կարմիրներին» ստիպել է ծախսել 3,5 մլն ֆունտ:

«Լիվերպուլի» պաշտոնական կայքը հաղորդում է, որ Ջոն կարող է խաղալ ինչպես պաշտպանության կենտրոնում, այնպես էլ եզրերում: Բացի այդ, Գոմեսը Անգլիայի մինչև 19 տարեկանների հավաքականում մասնակցել է 3 հանդիպման:

Նշենք, որ Ջոն դարձավ տրանսֆերային այս պատուհանի ընթացքում մերսիսայդյան ակումբի չորրորդ նորեկը:

Հետաքրքիր փաստեր