• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Լիվերպուլը» Ուոլկոտին դիտարկում է որպես Ստերլինգին փոխարինող

Թեո Ուոլկոտ«Լիվերպուլը» ուշադիր հետևում է «Արսենալի» կիսապաշտպան Թեո Ուոլկոտի ապագայի հետ կապված իրադարձությունների զարգացմանը, ում դիտարկում է որպես Ռահիմ Ստերլինգին պոտենցիալ փոխարինող:

«Զինագործների» հետ 26-ամյա Ուոլկոտի ներկայիս պայմանագրի լրանալուն մնացել է մոտ մեկ տարի: «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերն արդեն խոստովանել է, որ Թեոյի պայմանագրի երկարաձգման հարցն այնքան էլ հեշտ չի լինելու:

Ուոլկոտն իր երկար սպասված վերադարձից հետո գրեթե խաղալու հնարավորություն չի ստանում: Աջ եզրում Վենգերը նախընտրում է տեսնել Դենի Ուելբեքին կամ Ալեքսիս Սանչեսին:

Միաժամանակ 20-ամյա Ստերլինգը մինչ այժմ չի կարողանում համաձայնության գալ «Լիվերպուլի» հետ իր նոր պայմանագրի հարցում: Գաղտնիք չէ, որ տաղանդավոր անգլիացին գտնվում է Մադրիդի «Ռեալի», «Մանչեսթեր Սիթիի», «Բավարիայի» և «Չելսիի» ուշադրության կենտրոնում: Մերսիսայդյան ակումբը ստիպված Ստերլինգին փոխարինողի տարբերակներն է քննարկում:

Ինչպես հաղորդում է The Telegraph-ը, «կարմիրներն» այժմ դիտարկում են Ուոլկոտի թեկնածությունը, ով ունի այն արագությունը, ինչ Ստերլինգը և կարող է խաղալ եզրում, իսկ անհրաժեշտության դեպքում նաև հարձակման սուր ծայրում:

Աղբյուրի հաղորդմամբ, Թեոյի հանդեպ «Լիվերպուլի» հետաքրքրությունը պարտադիր չէ, որ կապված լինի Ռահիմի հետ: Չի բացառվում, որ Ուոլկոտը, ով մանկուց երկրպագել է «կարմիրներին», փոխարինի Մարիո Բալոտելլիին, ով ամռանն, ամենայն հավանականությամբ, կլքի «Էնֆիլդը»:

Նշենք, որ մերսիսայդյան ակումբի գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը Ուոլկոտի մեծ երկրպագուն է: 2013թ-ին «Լիվերպուլը» փորձեց գնել Թեոյին, սակայն այդ ժամանակ Ուոլկոտը նոր պայմանագիր ստորագրեց «Արսենալի» հետ: