• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Լիվերպուլը» պաշտոնապես հաստատել է Ռեյնայի տեղափոխությունը «Բավարիա»

Պեպե Ռեյնա«Լիվերպուլը» պաշտոնապես հայտնել է դարպասապահ Պեպե Ռեյնային «Բավարիային» վաճառելու մասին: Իսպանացու տրանսֆերի դիմաց գերմանական ակումբը «կարմիրներին» վճարել է 2 մլն ֆունտ:

Նախորդ մրցաշրջանում վարձավճարով «Նապոլիում» հանդես գալուց հետո այս ամռանը Ռեյնան վերադարձավ «Լիվերպուլ»: Չնայած մի քանի առաջարկություններին, Ռեյնան մինչմրցաշրջանային մարզումները սկսեց Բրենդան Ռոջերսի թիմում:

Սակայն այսօր հայտնի դարձավ, որ Ռեյնան պաշտոնապես տեղափոխվել է «Բավարիա»՝ Բունդեսլիգայի չեմպիոնի հետ երեք տարվա պայմանագիր ստորագրելով:

Ավելացնենք, որ Ռեյնան «Լիվերպուլում» էր 2005թ-ից, երբ տեղափոխվեց «Վիլյառեալից»: «Կարմիրների» հետ Ռեյնան հաղթել է ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթը, Անգլիայի և Լիգայի գավաթները: