• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Լիվերպուլը» պատրաստ է Լալանայի փոխարեն գնել Ֆիրմինոյին

Ռոբերտո Ֆիրմինո«Լիվերպուլը» պատրաստ է հրաժարվել «Սաութհեմպտոնի» կիսապաշտպան Ադամ Լալանային գնելու մտքից, որպեսզի Ռոբերտո Ֆիրմինոյի տրանսֆերի համար բանակցություններ սկսի «Հոֆենհայմի» հետ:

Ինչպես գիտենք, «կարմիրները» Լալանային գնելու համար արդեն երկու առաջարկ են արել, սակայն «Սաութհեմպտոնը» մտադիր է իր ավագի վաճառքից առավելագույն գումար ստանալ: Չցանկանալով վճարել պահանջվող գումարը՝ «Լիվերպուլն» իր ուշադրությունն ուղղել է այլընտրանքային տարբերակի վրա: Մերսիսայդյան ակումբը հետաքրքրվում է «Հոֆենհայմի» 22-ամյա կիսապաշտպանի ծառայություններով:

Ինչպես հաղորդում է Daily Express-ը, «կարմիրների» գործադիր տնօրեն Յան Էյրը հաջորդ շաբաթ անձամբ կմեկնի Գերմանիա, որպեսզի բանակցի բրազիլիացի ֆուտբոլիստի տրանսֆերի համար, ով Բունդեսլիգայի անցած մրցաշրջանում խփել է 16 գոլ և կատարել 12 արդյունավետ փոխանցում:

Հետաքրքիր փաստեր