• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Լիվերպուլը» պատրաստ է պայքարել Մխիթարյանի համար

Հենրիխ Մխիթարյան«Լիվերպուլը» դիտարկում է Դորտմունդի «Բորուսիայի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին ձեռք բերելու տարբերակները։ Ինչպես հայտնում է Metro պարբերականը, մերսիայդյան ակումբը պատրաստ է Մխիթարյանին գնելու համար պայքարել Իտալիայի չեմպիոն «Յուվենտուսի» հետ։

Օրեր առաջ հայտնի դարձավ, որ «Յուվենտուսը» լրջորեն հետաքրքրված է մեր հայրենակցի ծառայություններով։ Թուրինյան ակումբը պատրաստվում է Մխիթարյանի համար 14 մլն ֆունտ առաջարկել «Բորուսիային»։ Այս մասին հայտնում է talkSPORT֊ը։

Հաշվի առնելով, որ նոր մեկնարկած մրցաշրջանում Հենրիխը փայլուն ելույթներ է ունենում, հավանականությունը քիչ է, որ «Բորուսիան» կցանկանա բաժանվել նրանից։