• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Լիվերպուլը» պատրաստ է վաճառել Դաունինգին

Ստյուարտ Դաունինգ«Լիվերպուլը» հայտնել է, որ պատրաստ է առաջարկներ լսել թիմի վինգեր Ստյուարտ Դաունինգի համար, ում գնահատում է 5 մլն ֆունտ:

Ինչպես հաղորդում է The Guardian-ը, «Լիվերպուլն» այս քայլով շարունակում է բարձր վարձատրվող, սակայն ոչ այդքան արդյունավետ ֆուտբոլիստներից ազատվելու կուրսը: Ստյուարտի ներկայիս աշխատավարձը կազմում է շաբաթական 80 հզր ֆունտ:

Հիշեցնենք, որ երկու տարի առաջ «Լիվերպուլը» Դաունինգի համար «Աստոն Վիլլային» 20 մլն ֆունտ վճարեց: Դաունինգը երկար ժամանակ մնաց որպես ակումբի համար անարդյունավետ ֆուտբոլիստ և միայն հունվարին, երբ նրան ակումբից հեռանալու դուռը ցույց տվեցին, նա սկսեց բարելավել խաղը և անգամ գոլերի հեղինակ դարձավ:

Դրանով է բացատրվում, որ Դաունինգը չկա Ռոջերսի երկարաժամկետ պլաններում: Ստյուարտի ծառայություններով հետաքրքրվող ակումբների թվում նշվում է «Վեստ Հեմը» և «Նյուքասլ Յունայթեդը»:

Հետաքրքիր փաստեր