• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Լիվերպուլը» Ջերարդին նոր պայմանագիր կառաջարկի

Սթիվեն Ջերարդ«Լիվերպուլը» պատրաստվում է թիմի ավագ Սթիվեն Ջերարդին նոր պայմանագիր առաջարկել:

Կիսապաշտպանի գործող պայմանագիրը կլրանա հաջորդ մրցաշրջանի ավարտին, սակայն մերսիսայդյան ակումբը ցանկանում է Սթիվենի ծառայություններից ավելի երկար օգտվել:

«Լիվերպուլի» վստահությունը պայմանավորված է նրանով, որ Սթիվենը Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանում առանց փոխարինման մասնակցել է թիմի բոլոր 30 հանդիպումներին: Ֆուտբոլիստի առողջական խնդիրները վաղուց անցյալում են:

Ինչպես հաղորդում է Daily Express-ը, «կարմիրները» պատրաստվում են Սթիվենին ևս երկու-երեք տարվա պայմանագիր առաջարկել: Ջերարդը նոր պայմանագրով կպահպանի ներկայիս 120 հզր ֆունտ (շաբաթական) աշխատավարձը:

-Նրան մնացել է ևս մեկ տարի: Ես կխոսեմ իր հետ, որից հետո հարցը կհամաձայնեցնենք ակումբի ղեկավարների հետ,- ասել է «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը: