• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Լիվերպուլը» Ֆլանագանին նոր պայմանագիր կառաջարկի

Ջոն Ֆլանագան«Լիվերպուլը» պատրաստվում է իր 21-ամյա պաշտպան Ջոն Ֆլանագանին պարգևատրել նոր պայմանագրով:

Վերջին խաղերում Ֆլանագանը դարձել է Բրենդան Ռոջերսի թիմի հիմնական կազմի ֆուտբոլիստ: Երիտասարդ պաշտպանը կարողացավ օգտվել իրեն ընձեռնված շանսից, որը ստեղծվեց Խոսե Էնրիկեի վնասվածքի և Ալի Սիսոկոյի վատ մարզավիճակի պատճառով:

Ինչպես Ռոջերսը խոստովանել էր դեռ նոյեմբերին, նրա համար բացահայտում էր Ֆլանագանը: Բրենդանը պատրաստ է խաղային պրակտիկայի համար անռանը բաց թողնել Ջոնին, սակայն մինչ այժմ վարձակալության առաջարկ չեն ստացել:

-Ջոնը նոր պայմանագիր կստանա: «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղում նա իր փայլուն խաղով ինձ հիշեցրեց Սթիվ Նիկոլին: Նա ինքն իրեն դարձրեց ակումբի կարևոր անդամ և արժանի է պայմանագրի,- Ռոջերսի խոսքերն է մեջբերում The Telegraph-ը: