• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Լիվերպուլը» և «Չելսին» դուրս եկան Լիգայի գավաթի 1/4 եզրափակիչ (տեսանյութ)

LiverԵրեքշաբթի երեկոյան կայացան Լիգայի գավաթի 4-րդ փուլի մի շարք հանդիպումներ: Առաջնությունում իրենց պայքարը շարունակեցին «Չելսին» և «Լիվերպուլը»:

«Կապույտները» հանդիպել էին Լիգա 2-ի ուժեղագույն թիմերից մեկին՝ «Շրյուսբերի Թաունին»: Հանդիպման հաշիվը 49-րդ րոպեին բացեց Դիդիե Դրոգբան: Երկրորդ խաղակեսի միջնամասում դաշտի տերերին հաջողվեց վերականգնել հաշվի հավասարությունը, սակայն խաղավարտից 9 րոպե առաջ Ջերմեյն Գրանդիսոնի ինքնագոլը հաղթանակ պարգևեց «Չելսիին»՝ 1:2:

«Լիվերպուլն» «Էնֆիլդում» հյուրընկալել էր Բրենդան Ռոջերսի նախկին ակումբ «Սուոնսի Սիթիին»: «Կարապներն» առաջինը հասան հաղջողության, սակայն խաղավարտից 4 րոպե առաջ պատասխան գոլը խփեց փոխարինման դուրս եկած Մարիո Բալոտելլին, իսկ արդեն ավելացված ժամանակում Դեյան Լովրենը խփեց իր թիմի հաղթական գոլը:

«Վեստ Բրոմվիչը» հյուրընկալվելիս պարտվեց «Բորնմուտին», որն իր պատմության մեջ առաջին անգամ դուրս եկավ Լիգայի գավաթի 1/4-րդ եզրափակիչ: Հաջորդ փուլ դուրս եկան նաև «Շեֆիլդ Յունայթեդը» և «Դերբին»:

«Լիվերպուլ» 2-1 «Սուոնսի»

«Շրյուսբերի Թաուն» 1-2 «Չելսի»

Հետաքրքիր փաստեր