• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Լիվերպուլին» կարող են զրկել Չեմպիոնների Լիգայի մասնակցության հնարավորությունից

LiverpoolՖինանսական ֆեյր-փլեյի կանոնների խախտման պատճառով հաջորդ մրցաշրջանում «Լիվերպուլի» մասնակցությունը եվրոգավթներին վտանգված է: Այս մասին հաղորդում է The Telegraph պարբերականը:

Այսօր մերսիսայդյան ակումբը հայտարարել է նախորդ տարվա ֆինանսական հաշվեկշռի մասին: Ըստ այդ տվայլների, «կարմիրների» ֆինանսական կորուստը կազմել է 49.8 մլն ֆունտ:

«Լիվերպուլի» նախորդ տարիների հաշվետվությունները նույնպես ցույց են տալիս մեծ կորուստների մասին. 2011/12 մրցաշրջանում 40.5 մլն ֆունտ, 2010/11 մրցաշրջանում՝ 49.3 մլն ֆունտ:

Հիշեցնենք, որ ՈՒԵՖԱ-ի կանոնադրությամբ, վերջին երեք մրցաշրջանների ընթացքում ակումբների միջին կորուստը չպետք է գերազանցի 45 մլն եվրոն (38 մլն ֆունտ):

Deloitte-ի վերջին ռեյտինգի համաձայն, «Լիվերպուլը» ամենաշատ եկամուտներ ունեցող ակումբների շարքում 12-րդն է, սակայն Չեմպիոնների Լիգային չմասնակցող ակումբների թվում առաջինն է:

Այս պահին Բրենդան Ռոջերսի սաները զբաղեցնում են Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականը, սակայն հաջորդ մրցաշրջանում նրանք կարող են մնալ առանց եվրոգավանթերի: