• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Լիվերպուլի» երկրպագուները գումար են հավաքում ընդդեմ Յուրգեն Կլոպի

«Լիվերպուլի» երկրպագուների խումբը գումար է հավաքում, որպեսզի ինքնաթիռ և գովազդային պաստառ պատվիրի ընդդեմ թիմի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպին։

Թվիթերում բացվել է #KloppOUT միկրոբլոգը և մեծ տարածում է ստացել համապատասխան հեշթեգը։ Բլոգի հեղինակն արդեն ստեղծել է գովազդային պաստառը, որը մտադիր է ամրացնել ինքնաթիռին և խաղերից մեկի ժամանակ ցուցադրել մարզադաշտի երկնքում։

Նախաձեռնությունը մտադիր է համակարծիք մարդկանցից գումար հավաքել «Բերնլիի» խաղի ժամանակ, որպեսզի վարձակալեն ինքնաթիռ և վճարեն թռիչքի գումարը։

«Յուրգեն Կլոպը ֆուտբոլային հանճար է։ Չգիտի ինչպես պաշտպանվել։ Հաղթանակների տոկոսը ցածր է Դևիդ Մոյեսի ցուցանիշից։ Շնորհակալ ենք հիշողությունների համար, սակայն ԳՆԱԼՈՒ ԺԱՄԱՆԱԿՆ Է։ Կլոպ, հեռացիր»,֊ գրված է պաստառին։