• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Լիվերպուլն» այս շաբաթ երեք նոր ձեռքբերում կունենա

Բրենդան Ռոջերս«Լիվերպուլն» այս շաբաթ ավարտին կհասցնի միանգամից երեք տրանսֆեր: «Կարմիրներին» կմիանան «Սաութհեմպտոնի» պաշտպան Դեյան Լովրենը, ՔՊՌ-ի հարձակվող Լոիկ Ռեմին և Դիվոկ Օրիջին՝ «Լիլից»: Այս մասին հաղորդում է The Guardian-ը:

Խորվաթական աղբյուրների համաձայն, «կարմիրները» 20 մլն ֆունտով համաձայնության են եկել Լովրենի տրամսֆերի հարցում: Այս տրանսֆերի հետ կապված խոսվում է, որ «սրբերն» արդեն գտել են Դեյանին փոխարինող:

Այսօր «Լիվերպուլի» շարքերը կհամալրի Ֆրանսիայի ազգային հավաքականի 27-ամյա հարձակվող Ռեմին: Մերսիսայդյան ակումբը ՔՊՌ-ին կվճարի պայմանագրով նախատեսված 8 մլն ֆունտ գումարը, իսկ անձամբ ֆուտբոլիստն այսօր կժամանի Բոսթոն, որտեղ բուժզննում կանցնի և կմիանա Բրենդան Ռոջերսի թիմին:

Ինչ վերաբերվում է 18-ամյա Օրիջիին, ապա բելգիացին «Լիլի» ղեկավարությանը նույնպես հայտնել է, որ ցանկանում է տեղափոխվել «Էնֆիլդ»: Ավելացնենք, որ այս տրանսֆերներից հետո «Լիվերպուլին» կմնա ուժեղացնել պաշտպանության ձախ եզրը:

Հետաքրքիր փաստեր