• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Լիվերպուլ» – «Արսենալ» (անոնս)

Liverpool-ArsenalՊրեմիեր Լիգայի 17-րդ տուրի կենտրոնական հանդիպումը տեղի կունենա «Էնֆիլդ» մարզադաշտում, ուր «Լիվերպուլը» կհյուրընկալի Լոնդոնը ներկայացնող «Արսենալին»:

Երկու թիմերն էլ անհաջող են մեկնարկել ընթացիկ մրցաշրջանը: Սակայն ի տարբերություն «Արսենալի», որը դեռևս շարունակում է պայքարը մրցանակային տեղերի համար, «Լիվերպուլը» ցուցադրում է վերջին 50 տարվա մեջ իր վատագույն արդյունքը: «Կարմիրներն» այժմ 21 միավորով ընդամենը 11-րդ հորիզոնականում են:

Անգլիական այս երկու գրանդներն ընդհանուր առմամբ հանդիպել են 216 անգամ և առավելությունը «Լիվերպուլի» կողմն է, որը հաղթել է միմյանց միջև անցկացված խաղերից 83-ում, 56 անգամ գրանցվել է խաղաղ ելք, իսկ 77 խաղում ուժեղ են գտնվել «զինագործները»:

Խաղը տեղի կունենա այսօր, Երևանի ժամանակով 20:00-ին:

Մեր կանխատեսումը՝ 2:2: