• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Լիվերպուլ» – «Մանչեսթեր Յունայթեդ» (անոնս)

Liverpool-ManUTDՊրեմիեր Լիգայի 22-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կկայանա «Էնֆիլդ» մարզադաշտում, ուր միմյանց կհանդիպեն Անգլիայի ամենահաջողական երկու ակումբները։ «Լիվերպուլը» կհյուրընկալի սկզբունքային մրցակից «Մանչեսթեր Յունայթեդին»։

Երկու ակումբներն այժմ դուրս են եվրոգավաթային գոտուց, սակայն մի քանի անընդմեջ հաղթանակները կարող են փոխել ամեն ինչ։ Հաղթանակի դեպքում «Յունայթեդը» կշրջանցի «Վեստ Հեմին» և կբարձրանա 5-րդ հորիզոնական, իսկ «Լիվերպուլի» հաղթանակը նրանց միավորներով կհավասարեցնի «մանկունյանցիներին»։

Լուի վան Գալի սաները հաղթել են Պրեմիեր Լիգայում իրենց վերջին հինգ խաղերից ընդամենը մեկում։ Այս ցուցանիշներով չի առանձնանում նաև Կլոպի թիմը, որը վերջին խաղերում պարտվեց «Ուոթֆորդին» (3։0) և «Վեստ Հեմին» (2։0)։ Իսկ ահա նախորդ տուրում երկու թիմերն էլ 3-3 ավարտեցին իրենց խաղերը։ «Յունայթեդը»՝ մրցակցի հարկի տակ «Նյուքասլի» հետ, իսկ «Լիվերպուլը»՝ սեփական հարկի տակ «Արսենալի» հետ։

Ընթացիկ մրցաշրջանում այս թիմերի առաջին խաղն ավարտվեց «Յունայթեդի» վստահ հաղթանակով (3-1)։ Ընդհանուր առմամբ «Լիվերպուլը» և «Մանչեսթեր Յունայթեդը» հանդիպել են 194 անգամ և առավելությունը «կարմիր սատանաների» կողմն է, որոնք հաղթել են միմյանց միջև կայացած խաղերից 79-ում։ 51 հանդիպում ավարտվել է խաղաղ ելքով, իսկ 64 անգամ ուժեղ են գտնվել «կարմիրները»։

Խաղը տեղի կունենա այսօր, Երևանի ժամանակով 18։05-ին։

Մեր կանխատեսումը՝ 2-1։

Հետաքրքիր փաստեր