• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Լիվերպուլ» – «Մանչեսթեր Յունայթեդ» (տեսանյութ)

Liver MUՊրեմիեր Լիգայի 30-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կկայանա «Էնֆիլդում», ուր «կարմիրները» կհյուրընկալեն սկզբունքային մրցակից «Մանչեսթեր Յունայթեդին»:

Մրցաշարային աղյուսակում թիմերը գտնվում են միմյանց հարևանությամբ, ինչն այս հանդիպումն էլ ավելի մրցակցային կդարձնի: Մրցաշրջանի առաջին հատվածն անհաջող անցկացնելուց հետո երկու թիմերն էլ սկսել են բարելավել իրենց դիրքերը: Հաղթանակի դեպքում «կարմիր սատանաներն» առաջատար «Չելսիի» նկատմամբ միավորների տարբերությունը կհասցնեն 5-ի, իսկ «Լիվերպուլի» հաղթանակը նրանց կբարձրացնի 4-րդ հորիզոնական: Ոչ ոքին ձեռնտու արդյունք է նրանց մրցակիցների համար:

Անգլիական այս երկու գրանդներն ընդհանուր առմամբ հանդիպել են 192 անգամ և առավելությունը մանչեսթերյան ակումբի կողմն է, որը հաղթել է միմյանց միջև անցկացված խաղերից 77-ում: 64 խաղում ուժեղ են գտնվել մերսիսայդցիները, իսկ 51 անգամ գրանցվել է խաղաղ ելք:

Խաղը տեղի կունենա այսօր, Երևանի ժամանակով 17:30-ին:

Մեր կանխատեսումը՝ 2:1: