• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Լիվերպուլ» – «Մանչեսթեր Սիթի» (անոնս)

Liverpool-MCՊրեմիեր Լիգայի 34-րդ տուրի կենտրոնական հանդիպումը տեղի կունենա «Էնֆիլդ» մարզադաշտում, ուր միմյանց կհանդիպեն չեմպիոնական պայքարի ֆավորիտներից «Լիվերպուլը» և «Մանչեսթեր Սիթին»:

Ֆուտբոլային շատ մասնագետների կարծիքով, այս խաղում կորոշվի ընթացիկ մրցաշրջանի չեմպիոնը: Կողմերից մեկի հաղթանակի դեպքում նա չեմպիոնական լուրջ հայտ կներկայացնի, իսկ ոչ ոքի արդյունքի դեպքում կմեծանա «Չելսիի» շանսերը: Այս պահին 74 միավորով աղյուսակը գլխավորում է «Լիվերպուլը», սակայն կորցրած միավորներով առաջատարը «Մանչեսթեր Սիթին» է, որը երկու խաղ պակաս է անցկացրել:

Այսօր միմյանց դեմ դաշտ դուրս կգան առաջնության ուժեղագույն հարձակողական գիծ ունեցող թիմերը: «Սիթին» 31 խաղում խփել է 84, «Լիվերպուլը» 33 խաղում՝ 90 գնդակ: Խաղից առաջ մամլո ասուլիսի ժամանակ երկու թիմերի մարզիչներն էլ հայտնել են, որ դաշտ են դուրս գալու միայն հաղթանակի համար, այնպես որ մեզ դիտարժան պայքար է սպասվում:

Ընդհանուր առմամբ թիմերը հանդիպել են 168 անգամ և առավելությունը մերսիսայդցիների կողմն է, որոնք հաղթել են միմյանց միջև անցկացված խաղերից 81-ում, 44 անգամ թիմերը բաժանվել են խաղաղությամբ և միայն 43 խաղում են հաղթել «քաղաքայինները»:

Խաղը տեղի կունենա այսօր, Երևանի ժամանակով 16:37-ին:

Մեր կանխատեսումը՝ 2:2: