• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Լիվերպուլ» – «Չելսի» (անոնս)

Liverpool-ChelseaՊրեմիեր Լիգայի 11-րդ տուրի կենտրոնական հանդիպումը տեղի կունենա Լիվերպուլ քաղաքի «Էնֆիլդ» մարզադաշտում, ուր տեղի «Լիվերպուլը» կհյուրընկալի անպարտելի «Չելսիին»:

Ժոզե Մոուրինյոյի թիմը 10 տուրից հետո 26 միավորով և առանց որևէ պարտության միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: «Կարմիրներն» իրենց այսօրվա մրցակցից հետ են 12 միավորով և ի տարբերություն նախորդ մրցաշրջանի, չեն համարվում չեմպիոնական մրցավազքի մասնակից: Անկախ աղյուսակում թիմերի դասավարությունից, այս երկու գրանդների դիմակայությունը միշտ էլ անցել է անզիջում պայքարում:

Թիմերն ընդհանուր առմամբ հանդիպել են 169 անգամ և առավելությունը «Լիվերպուլի» կողմն է, որը հաղթել է միմյանց միջև անցկացված խաղերից 75-ում, 35 անգամ գրանցվել է խաղաղ ելք, իսկ 59 խաղում ուժեղ է գտնվել «Չելսին»:

Խաղը տեղի կունենա այսօր, Երևանի ժամանակով 16:45-ին:

Մեր կանխատեսումը՝ 1:2:

Հետաքրքիր փաստեր